Mediamonitor.am-ը գրում է․

Նախկինում ենթադրվում էր, որ առաջիկա Samsung Galaxy S6 սմարտֆոնի մեկից ավելի տարբերակ կլինի, իսկ այժմ արդեն պարզ է, որ կներկայացվի ոչ ավել ոչ պակաս` 5 տարբերակ, որոնք իրենց նորամուտը կնշեն Մարտ ամսի սկզբին:

Դատելով CNET Korea կայքի կողմից հրապարակված լուսանկարներից, Samsung-ն այժմ աշխաատում է իր հաջորդ սերնդի առաջատար սմարտֆոնի հինգ տարբերակների վրա, որոնք ամենայն հավանականությամբ կցուցադրվեն Մարտի մեկին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress կոնֆերանսին:

Հինգ տարբերակները ներկայացնող այս լուսանկարն ակնհայտորեն արված է մարկետինգային նպատակներով: Ձախ անկյան հեռախոսը նման է Galaxy S6 –ի դասական տարբերաակին իսկ աջ անկյան հեռախոսը` Galaxy Note Edge-ի նմանությամբ ստեղծված կորությամբ առանձնացող էկրանով տարբերակն է: Վերջին տարբերակն ունի ոչ սենսորային  home ստեղնը և պարուրված է արծաթափայլ մետաղյա եզրագծով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել