10898187_770025376410710_514885161504335009_nAraratnews.am-ը գրում է.

Իսպանիայում հայտնի նկարիչների գործերը կեղծելու մեղադրանքով ձերբակալվել է 9 մարդ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Վալենսիայի ոստիկանությունը բացահայտել է մի ավազակախմբի, որի անդամները վաճառում են իրենց իսկ կողմից նկարված աշխատանքները:

Ձերբակալվածները կեղծում են Պաբլո Պիկասոյի, Էնի Ուորհոլի, Ժոան Միրոյի և այլ վարպետների կտավներ: Խմբի անդամների մի մասը մասնագիտացել են կտավները նկարելու, մյուսները դրանք իրացնելու մեջ:

Իսպանիայի օրինապահ մարմինները հայտարարել են, որ խումբը նկարները վաճառում էր թե’ ինտերետի, թե’ պատկերասրահների միջոցով:

Քննության ընթացքում 7 կեղծարարների բնակարաններում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 271 նկար և քանդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել