10501712201in.am-ը գրում է.

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արքայազն Ուիլյամին այսօր հյուրասիրել է Ֆուկուսիմայից բերված մթերքով, որտեղ 2011թ. ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով վթարի էր ենթարկվել ատոմային էլեկտրակայանը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Բրիտանացի արքայազնը շրջագայություն է կատարում Ճապոնիայում ու Չինաստանում:

Սինձո Աբեն ընդունելություն էր կազմակերպել արքայազնի համար Կոորիյամա քաղաքում ու սեղանին դրված են եղել տեղի մթերքից ազգային ուտեստներ:

Գործակալությունը բացատրում է, որ դրանով Ճապոնիայի վարչապետն ու արքայազն Ուիլյամը փորձում էին ցրել մտավախությունը, թե «Ֆուկուսիմա-1» կայանի վթարից հետո պահպանվել են վնասակար հետևանքներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել