1in.am–ը գրում է.

429bd9be1bd2e2da2cd6efc2758bb9c0

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության պահին նրա կողքին է եղել ուկրաինուհի 23-ամյա մոդել Աննա Դուրիցկայան:

Հայտնի քաղաքական գործիչը մտերիմ է եղել մոդելի հետ: Ականատեսի վկայության շնորհիվ պարզվել է դեպքերի հաջորդականությունը:

Դուրիցկայայի խոսքերով` նա Նեմցովին սպասել է հանրախանութում: Նրանք պատրաստվել են ընթրել այնտեղ: Ժամը 23-ի սահմաններում նրանք դուրս են եկել փողոց ու շարժվել դեպի Վասիլևյան փողոց: Ներկայումս միակ ականատեսի հարցաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան` Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ նախնական տվյալներով արձակվել է 6-7 կրակոց, որից 4-ը դիպուկ է եղել: Կրակոցները եղել են թիկունքից:

Ստացած մարմնական վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

3b6ec881e44aad11c5975e170ba7d9ed

5fe3d6bfc75724174758482b458586db

52b8c41a397fdb0fae13748354de583c

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել