Fact.am-ը գրում է․

Ռուս  քրեագետ  Յուրի  Ալեքսանդրովն  իր  «Քրեական  ենթամշակույթի  ակնարկներ»  գրքում  անդրադարձել  է  «օրենքով  գողեր»  կոչվող  հասարակական  ֆենոմին:  Ընդհանրացնելով  գողական  աշխարհայացքի  էությունը՝  նա  առանձնացնում  է  7  հիմնական  պահանջներ,  որոնք  պարտադիր  են  «օրենքով  գողերի»  համար: Դրանք են՝

1.  Հետևել  և  աջակցել  «գողական  աշխարհայացքին»,

2.  Միմյանց  նկատմամբ  ազնիվ  լինել,

3.  Նոր  անդամներ  ներգրավել  իրենց  միջավայրի  մեջ,  նախընտրելի  է  երիտասարդներ,

4.  Օրենքով  գողերի  իշխանությունը  հաստատել  կալանավայրերում,

5.  Իրավապահ  մարմինների  հետ  համագործակցությունն  անընդունելի  է,

6.  Քաղաքական  գործությամբ  զբաղվելն  անթույլատրելի  է,

7.  Պարտադիր  է  թղթախաղ  խաղալու  ունակությունը: 

Նշված  7  պարտադիր  կանոններին  հարկավոր  է  ավելացնել  նաև  այսպես  կոչված  «հասկացության»  կանոնները:  Դրանք  կներկայացնենք  առաջիկայում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել