Ankara’da bir ilk: Beyaz Saray gibi

Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահականից արձագանքել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Հայոց ցեղասպանության 100­ի պետական հանձնաժողովի 5­րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Նա հայտարարել է, որ «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց միջոցով փորձ կարվի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»: «Թուրքիային և Հայաստանին հետաքրքրող պատմական ժամանակաշրջանն ուսումնասիրելու համար մեր հարգարժան նախագահը 2005 թվականին կոչ արեց հիմնել «Ընդհանուր պատմաբանների հանձնաժողով»: 2009 թվականին նպաստեց արձանագրությունների ստորագրմանը, որոնք կարգավորելու էին Թուրքիա­Հայաստան հարաբերությունները: Որպես նույն խաղաղարար և կառուցողական դիրքորոշման շարունակություն՝ 2014 թվականի ապրիլի 23­ին բոլոր հայերին ուղղված ցավակցական ուղերձ հրապարակեց: Այս համարձակ քայլերով հստակ վերաբերմունք դրսևորվեց 1915 թվականի ցավը շահագործող քաղաքականությունների դեմ: Սակայն Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկած բոլոր քայլերն անպատասխան թողեց»,­ հայտարարել է խոսնակը՝ հավելելով, որ նման վերաբերմունքն ամենից առաջ վնասելու է Հայաստանին և հայերին:

Քալընը, այդուհանդերձ, հավելել է, որ «չնայած ծայրահեղական խմբերի գործողություններին՝ հնագույն թուրք­հայկական բարեկամությունն ու պատմական ընկերակցությունը շարունակվելու են»: «Հայաստանի ղեկավարության և ատելությամբ լի խոսքերը ցույց տվեցին, որ նրանք ի զորու չեն հասկանալ Չանաքքալեի պատերազմի գաղափարը»,­ հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը՝ հավելելով, որ Չանաքաալեի 100­րդ տարվան նվիրված միջոցառումներն իրականացվելու են ամենաբարձր մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել