1in.am–ը գրում է.

14787_315

Համացանցում հայտնվել են Վլադիմիր Պուտինի դստեր մասնակցությամբ կադրեր, ում Ռուսաստանի նախագահը ջանասիրաբար թաքցնում էր հասարակությունից, գրում է Viva.ua-ը:

Ինչպես պարզել են լրագրողները՝ Պուտինի 28-ամյա դուստրը՝ Կատերինան, ավելորդ ուշադրությունից խուսափելու համար Տիխոնովա ազգանունն է կրում: Աղջիկը զբաղվում է պրոֆեսիոնալ պարերով և Ռոք-ըն-ռոլլի համաշխարհային կազմակերպության փոխնախագահն է հանդիսանում: Դրանից բացի նա ղեկավարում է «Ազգային մտավոր զարգացում» հիմնադրամը:

Պուտինի դուստրը հավանաբար իր ազգանունը տատիկի պատվին է վերցրել: 2014թ. գարնանն աղջիկն ու իր զուգընկերը ելույթ են ունեցել ակրոբատիկ ռոք-ըն-ռոլլի մրցույթին, որի տեսագրությունը համացանցում մեծ տարածում է գտել:

Վլադիմիր Պուտինը ևս մեկ աղջիկ ունի՝ 29-ամյա Մարիան: Վերջերս ԶԼՄ-նեը գրել են, որ աղջիկն ու իր զուգընկերը ստիպված են եղել լքել 3,5 միլիարդ դոլար արժողությամբ շքեղ բնակարանը և փախչել Հոլանդիայից: Դրա պատճառը Boeing 777-ի կործանումից հետո մարդկանց զայրույթն էր:

дочь Владимира Путина Катерина Тихонова

дочь Владимира Путина Катерина Тихонова

дочь Владимира Путина Катерина Тихонова

дочь Владимира Путина Катерина Тихонова

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել