Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրականությանը չեն համապատասխանում էլեկտրոնային և զանգվածային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ քննչական մարմինը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին առանձնակի դաժանությամբ սպանած պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովին դեպքի վայր չեն բերել, ասյինքն՝ քննչական փորձարարություն տեղի չի ունեցել նրա նկատմամբ: Ըստ տեղեկությունների՝ քննարկվում է, որ մինչև քննչական փորձարարություն կատարելը, նրան պետք է դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննության ենթարկել:

Ըստ մեր տեղեկությունների՝ քննչական փորձարարությանը մասնակցելու են Հայաստանյան հայտնի 5 հոգեբույժ, հոգեբաններ, որոնց անունները քննչական մարմինը նախաքննության շահերից ելնելով՝ գաղտնի է պահելու և այս գործողությունների համար Հայաստան են ժամանելու նաև Մոսկվայում գտնվող Սերպովի անվան հոգեբուժական հիվանդանոցի պրոֆեսորներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել