Lurer.com–ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Ուկրաինայի հարցով բանաձևի քվեարկությունից առաջ ռուսական պատվիրակության հետ շփոթմունք է տեղի ունեցել, որն առաջացրել է գործընկերների ծիծաղը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Այսպես, ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների խոսքերով՝ ռուսական պատվիրակությունը դիմել է վեհաժողովին՝ ասելով, որ իրենց մոտ չեն աշխատում քվեարկության տերմինալները:

Բանաձևի հերթական փոփոխության համար քվեարկությունից հետո ռուսական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ նա և իր գործընկերները չեն կարողացել արտահայտել իրենց կարծիքը: Նա կարծել է, թե տեխնիկական անսարքություն է տեղի ունեցել: Դրան ի պատասխան նրան ասել են, որ ՌԴ ներկայացուցիչներն արդեն զրկված են ձայնի իրավունքից:

«Հիշեցնում ենք ձեզ, որ ռուսական պատվիրակությունը զրկված է ձայնից»,- ասել են ներկայացուցչին: Այդ շփոթմունքը դահլիճում ծիծաղ է առաջացրել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել՝ Ռուսաստանի պատվիրակությանը զրկելով ձայնի իրավունքից և ապրիլյան նստաշրջանում ԵԽԽՎ ղեկավար մարմիններում ներգրավվելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել