Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը՝ Սփյուռքի նախարարությունումArmlur.am–ը գրում է.

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Գարակէօզեանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Հարութ Սելիմյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կենտրոնական գրասենյակի մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար: Քննարկվեցին Սիրիայի հայ համայնքին առնչվող խնդիրներ:

Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայոց պետության և մասնավորապես Սփյուռքի նախարարության ջանքերը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին օժանդակելու և այն աշխատանքների ու բարոյական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սիրիայում դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել