1649351in.am-ը գրում է.

Ինչո՞ւ են հարուստներն իրենց որդիներին առանց ժառանգության թողնում: Ոչ, նրանք բոլորովին էլ ժլատ չեն և իրենց կարողությունից հաճախ զգալի գումաներ են փոխանցում բարեգործական նպատակներով: Պատճառը նույնիսկ նրանում չէ, որ նրանք չեն սիրում իրենց երեխաներին, ուղղակի 7dahs-ի ներկայացրած յուրաքանչյուր միլիոնատեր կարծում է, որ փողերը փչացնում են մարդկանց:
1. Ուորեն Բաֆետ
Уоррен Баффет

84-ամյա բիզնես-մագնատ Ուորեն Բաֆետն իր երեք երեխաներին է փոխանցել իր կարողության միայն 10%-ը, իսկ այն ընդհանուր առմամբ 47 միլիարդ դոլար է կազմում: Մնացած 90 տոկոսը նա հրապարակավ խոստացել է բարեգործական նպատակներով ծախսել:

«Ես ցանկանում եմ իմ երեխաներին այնքան թողնել որպեսզի նրանք զգան, որ կարող են անել ինչ ուզում են, սակայն ոչ այնքան շատ, որ նրանք այլևս ոչինչ չուզենան անել»,- ասել է նա:
2. Մայքլ Բլումբերգ
Майкл Блумберг с женой

Երբ մարդը հայտնվում է աշխարհի ամենահարուստների ցուցակում, թվում է, թե ոչ միայն նրա երեխաները, այլև նրա թոռները ամբողջ կյանքում ապահոված կլինեն: Սակայն, դա չի վերաբերում Նյո Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին, ում կարողությունը 19,5 միլիարդ դոլար է գնահատվում: Նա նույնպես ժլատներից չէ, քանի որ միլիոնավոր դոլարներ է փոխանցում բարեգործական հիմնադրամներին: Հատկանշական է, որ 72-ամյա Բլումբերգը իր քաղաքական ջանքերի դիմաց տարեկան մեկ դոլար է ստանում, իսկ իր ամբողջ կարողությունը նա վաստակել է իր սեփական աշխատանքի արդյունքում, որն էլ կտակել է Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամին:
3. Ջոն Առնոլդ
Джон Арнольд
Ջոն Առնոլդը, ում կարողությունը 4 միլիարդ դոլար է հաշվում, դեռ վերջանականորեն չի որոշել, թե ինչ է անելու իր կարողության հետ: Նա ընդամենը 40 տարեկան է, և իր կարողությունը ընդամենը տասը տարում է վաստակել: Միլիարդատերը երեք երեխաներ ունի, սակայն նրա կնոջ արած հայտարարությունից հետո վերլուծաբանները կասկածում են, որ նրա զավակներին հոր կարողությունից ինչ որ մաս բաժին կհասնի: Միլիարդերի կինն ասել է. «Մեր սեփական փորձից ելնելով՝ չենք հավատում ժառանգական հարստությանը»:

4. Ջիմ Սիմոնս
Джим Симмонс

Երաժիշտ Ջիմ Սիմոնսը իր տաղանդով 300 միլիոն դոլար է վաստակել: Սակայն 65-ամյա ռոքերը չի ցանկացել թեթևացնել իր երեխաների կյանքը և զրկել է նրանց ժառանգությունից. «Նրանք երբեք իմ փողերի հաշվին հարուստ չեն լինի: Քանի որ տարեց տարիքին պետք է վեր կենան անկողնուց և գնան աշխատելու և իրենք հարթեն իրենց ճանապարհը»: Առայժմ հայտնի չէ, թե հայտնի երաժիշտը ինչպես է որոշել ծախսել իր կարողությունը:
5. Բիլ Գեյթս
Билл Гейтс
Miscrosoft-ի հիմնադիր և ընկերության նախագահ Բիլ Գեյթսը, ում կարողությունը 59 միլիարդ դոլար է գնահատվում, կնոջ հետ որոշել է, որ կարողությունն իրենց երեք երեխաներին թողնեը ճիշտ չի լինի:

Զույգը պլանավորում է իր ամբողջ ունեցվածքը թողնել 1994թ. իրենց կողմից հինված «Վստահության երդում» բարեգործական հիմնադրամին: «Ես միշտ էլ կարծել եմ, որ բոլոր փողերը երեխաներիս թողնելը վատ գաղափար է: Դա օգտակար չի լինի ոչ նրանց, և ոչ էլ հասարակության համար»:
6. Նայջելա Լոուսոն
Найджелла Лоусон

Նայջելա Լոուսոնը, ով իր կարողությունը վաստակել է հեռուստատեսային շոու վարելով և խոհարարական մի քանի գրքեր թողարկելով, իր երկու երեխաներին զրկել է ժառանգությունից. «Իմ երեխաներն ինձնից ֆինանսական օգնություն չեն ստանա: Սեփական աշխատանքով հաց վաստակելու անհրաժեշտության բացակայությունը քայքայում է մարդկանց»: Սակայն, այս խոսքերը բրիտանական հասարակության մեջ քննադատության են արժանացել, քանի որ իր աշխատած առաջին գումարները նա դիզայներական հագուստի, այլ ոչ թե հաց գնելու համար է ծախսել։ Նայջելան մեծացել է ապահոված ընտանիքում և ոչնչի կարիք չի ունեցել:
7. Ուիլյամ Բարոն Հիլթոն
Уильям Баррон Хилтон и Пэрис Хилтон

Hilton Hotels Corporation հյուրանոցային ցանցի սեփականատեր և Փերիս Հիլթոնի պապիկ Ուիլյամ Բարոն Հիլթոնը ժառանգությունից զրկել է ոչ միայն իր սկանդալային թոռնուհուն, այլև իր վեց երեխաներին: Ժամանակին հյուրանոցային բիզնեսի սեփականատերն՝ Ուիլյամի հայրը՝ Քոնրադ Հիլթոնն է եղել, սակայն նա նույնպես որդուն իր բազմամիլիոնանոց կարողությունից մի չնչին մաս է թողել: Ուիլյամը հոր մահից հետո դատարանի միջոցով ավելի շատ գումար և ընկերության նախագահի պաշտոնն է ստացել:

Սակայն, Մագնատը հետևել է հոր օրինակին և իր կտակում կարողության 97%-ը կտակել է Conrad N. Hilton Foundation բարեգործական հիմնադրամին, իսկ մնացած 3 տոկոսը ընտանիքի անդամները կկիսեն իրենց մեջ:
8. Ջինա Ռայնխարթ
Джина Райнхарт

Ավստրալիայի ամենահարուստ կինը՝ Ջինա Ռայնխարթը չի հավատում, որ իր չորս երեխաներն ի վիճակի են մեծ գումարներ կառավարել: Hancock Prospectings երկաթուղային ընկերությունը և դրա հետ մեկտեղ 125 միլիոն դոլարի կապիտալ 61-ամյա գործարար կինը ժառանգություն է ստացել իր հորից։

Դատարանի միջոցով Ջինան իր չորս երեխաներին թույլատրել է ժառանգությունից օգտվել միայն 2068թ. հետո, երբ նրանցից յուրաքանչյուրն արդեն 80-ն անց կլինի:
9. Թեդա Թերներ
Тед Тернер

Ամենայն հավանակությամբ առանց ժառանգության կմնան նաև CNN և TBS կայսրությունների հիմնադիր 78-ամյա Թեդա Թերների զավակները: Միլիոնատերը հայտնի է որպես մոլի բարեգործ, ով տարեց տարի միլիոնավոր դոլարներ է փոխանցում կարիքավորներին:

Ինքը գործարարը մի անգամ խոստովանել է, որ մոտենում է «աղքատության շեմին և որ նրա միակ ցանկությունն այն է, որ մահից հետո մնացած գումարները փակեն թաղման ծախսերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել