Tert.am-ը գրում է․

«Ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության (Մեծ եղեռն) տարելիցը, որը բոլոր առումներով համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը», - այսպես է սկսվում է իտալացի հոդվածագիր Էմանուել Կասսանոյի հոդվածը, որը հրապարակվել է East Journal  պարբերականում:

«Հայոց ցեղասպանությունը զարգացել է երկու փուլով: Առաջին կոտորածը (1894-1897) կապված է սուլթան Աբդուլ Համիդ II-ի հետ (կոտորածներն ստացել էին համիդյան ջարդեր անվանումը), ով ցանկանում էր խիստ հետապնդումներով պատժել ընդվզող ժողովրդին: Կոտորածի երկրորդ փուլը (1915-1923)` էլ ավելի մեծ ողբերգական իրականացմամբ, կապված է երիտթուրքերի հետ, ովքեր նպատակ էին դրել բնաջնջել երկրում ապրող հայ ժողովրդին:

Կոտորածների այս ծրագիրը նկարագրվել է տարբեր ժամանակներում՝ տարբեր անձանց կողմից, ինչպես օրինակ` Յեհուդա Բաուերն իր «Հոլոքոստի տեղը ժամանակակից պատմության մեջ» գրքում Հայոց ցեղասպանությունը նկարագրում է որպես շատ նման Հոլոքոստին, կամ   լեհ պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը, ով հաստատել է, որ 1944-ին հայոց հարցի մասին մտածելով է ստեղծել «ցեղասպանություն» տերմինը: 2005-ին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան  հաստատել է, որ Օսմանյան կայսրությունը սիստեմատիկ ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել