10952173_632474403547837_449505896_nGalaTV.am-ը գրում է․

Հանդիպում, որն այս օրերին ամենաանհավանականն էր թվում: Հանդիպում մի մարդու հետ, ով որոշ ուժերի պատճառով երկար ժամանակ կալանավորված էր և  հիմա  էլ շարունակում է մնալ տնային կալանքի տակ, քանի որ նրա դեմ  ներկայացված  մեղադրանքներից ոչ մեկը չի ապացուցվել, ավելին՝ դրանք աստիճանաբար հերքվում և հանվում են գործից: Չեմ ուզում բացել փակագծերը, քանզի քաղաքական դաշտի վրա ազդեցություն չունեմ, սակայն փոխարենն ունեմ մեծ ցանկություն նրա հետ հանդիպումը, նրա մտորումներն ու նույնիսկ նման իրավիճակում հայրենիքի մասին նրա մտահոգությունները ներկայացնելով՝ օգնել մի մարդու, ով օգնում է  մի ամբողջ ազգի:

Անցած տարվա հուլիսի 15-ից  հետևում եմ Մոսկվայում ձերբակալված արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող  իրադարձություններին՝ հասկանալու համար, թե այս կամ այն կողմերից ո՞վ է «պատվիրատուն», թե՞ կա երրորդ կողմ… խուսափում եմ  նաև անձնավորել:

Այս տարվա հունվարի 25-ին հրավիրված էի   Ռուսական բանակի թատրոն` «Շատ վաղուց» ներկայացմանը: Ես չգիտեի՝ ինչ ներկայացման մասին է խոսքը, միայն հիմա, կարդալով  սյուժեն,  հասկացա, որ հիմնական գաղափարը հայրենիքի պաշտպանությունն է, ինչ գնով էլ լինի: Այս ներկայացումն ի հայտ է եկել պատերազմական տարիներին և զինվորներին հերոսությունների է մղել:

Ներկայացմանը ներկա գտնվել չստացվեց, քանի որ ստացա շատ սպասված հեռախոսազանգ, որը հնարավորություն էր հանդիպելու  աշխարհի բոլոր ծալքերում քննարկվող, բայց այդ աշխարհին «չարձագանքող» և այլևս բանտախուց համարվող դղյակում փակված մեր օրերի մեծ հայրենասերին` Լևոն Հայրապետյանին, ով իրավունք չունի հանդես գալ մամուլում կամ հեռուստատեսությամբ:

Ներկայացման մեջ հայրենասիրություն խաղացող հերոսներին, որոնց այդպես էլ չտեսա, ստվերում թողեց  իրական հերոս հայը: Երջանիկ էի: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ   անձնվեր հայրենասերի  կյանքի այդ օրը  միայն իմ համար էր նախատեսված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել