Life.panorama.am-ը գրում է․

Այն, ինչ արել եմ Հայաստանում, կշարունակեմ նաև Ռուսաստանի Դաշնությունում. Էրիկ Օհանյան

Արդեն երկար ժամանակ է էկրաններին չի երևում Մուայ Թայ-Բոքսինգի հայկական ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանին, ում հեռուստադիտողը ծանոթ է նաև մի շարք հեռուստասերիալներից, գեղարվեստական ֆիլմերից: Life.panorama.am-ը զրուցեց մարզիկի հետ և տեղեկացավ, որ նա այլևս Հայաստանում չէ: Մասնագիտական գործունեության, ֆիլմերի նոր առաջարկների, նաև ընտանեկան կարգավիճակի մասին մանրամասն՝ հարցազրույցում:

-Սկզբնական շրջանում Ձեզ առավել շատ Գոռ Վարդանյանի ֆիլմերում էինք հանդիպում: Սերիալային առաջա՞րկն ինչպես եղավ, ի՞նչը գրավեց Ձեզ այդտեղ:

-Ֆիլմերը մարտական էին, հարուստ՝ մարտական հնարքներով: Այնուհետև ռեժիսոր Ելենա Արշակյանը նկատելով ինձ ֆիլմերից մեկում՝ առաջարկեց նկարահանվել «Որբեր 2» սերիալում` գլխավոր դերում: Այստեղից էլ սկսվեց իմ մոտքը սերիալ: Միմյանց հաջորդեցին «Հրեշտակների դպրոցը», «Տիգրանի մոլորակը», ռուսական «охота за бриллиантоми» սերիալները: Դրա համար շնորհակալ եմ Ելենա Արշակյանից:

-Դժվար չէ՞ր դերասանի կարգավիճակում:

-Իհարկե, դժվար էր, բայց մեկտեղ՝ նաև շատ հաճելի էր:

-Ի՞նչ տվեց Ձեզ դա:

- Մեծ համբավ, առաջխաղացում:

-Իսկ ինչո՞ւ Ձեզ այսօր սերիալներում չենք տեսնում:

-Նախ ասեմ, որ արդեն երկու տարի է, ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում: Չթաքցնեմ և ասեմ, որ այստեղ էլ արդեն ունեմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ: Ընդհանրապես, շատ առաջարկներ ունեմ, բայց ժամանակս չի բավականացնում:

-Կմանրամասնեք՝ ի՞նչ  ֆիլմի առաջարկ եք ստացել:

-Շատ բան չեմ կարող ասել, նկարահանումները ամռանն ենք սկսելու: Ֆիլմը ահաբեկիչների մասին է:

-Էրիկ, դուք Մուայ Թայ-Բոքսինգի հայկական ֆեդերացիայի նախագահն եք: Այժմ Ռուսաստանում ինչո՞վ եք զբաղվում: Ընդմի՞շտ եք տեղափոխվել:

-Հայաստանի Հանրապետությունում իմ անվամբ, իմ կողմից բացված ֆեդերացիայում  գործունեությունս ժամանակավոր դադարեցրել եմ: Դրանով այժմ մեկ այլ մարզիկ է զբաղվում: Այստեղ գալով՝ գործունեությունս չեմ փոխել: Այն, ինչ արել եմ Հայաստանում, կշարունակեմ նաև Ռուսաստանի Դաշնությունում: Այժմ պատրաստվում ենք մարտ ամսին կայանալիք «Кубок России» մրցաշարին: Իսկ Հայաստանից ընդմիշտ չեմ հեռացել:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-17 տարեկանում եմ ամուսնացել, ունեմ 3 երեխա: Մեծ տղաս 18 տարեկան է, դուստրս՝ 12, իսկ կրտսեր որդիս՝ չարաճճի Մանվելը, 6 տարեկան է: Երեք երեխաներս էլ մարզվում են Մուայ Թայ մարտարվեստով։

-Ձեր կի՞նն ինչով է զբաղվում:

-Նա կանացի վարսահարդար է: Արդեն իր բիզնեսն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել