Ավետիսյանների տուն տարված Պերմյակովն ուշաթափվել էArmlur.am-ը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ: Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, և նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի հետևանքով էլ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաև հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել: Ի դեպ, բժիշկներն ընդհանուր ստուգել են նաև՝ ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որևէ առողջական խնդիր ունի, թե՝ ոչ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել