Elderly-couple-sitting-on-0021in.am-ը գրում է․

70 տարեկանից բարձր անգլիացի տղամարդկանց կեսից ավելին (54 տոկոս) և կանանց գրեթե մեկ երրորդը (31 տոկոս) սեռական կյանք են վարում: Նման եզրակացության են հանգել Մանչեսթրի համալսարանի գիտնականները: Նրանք հարցում են իրականացրել, որին մասնակցել է Անգլիայի բնակիչների տարեց մարդկանցից 7 հազարը և միայն 3 տոկոսն են հրաժարվել խոսել իրենց սեռական կյանքի մանրամասներից: Այս մասին գրում է Archives of Sexual Behavior ամսագիրը:

«Մենք հույ ունենք, որ մեր ուսումնասիրությունները կօգնեն կոտրել կարծրատիպերը և մոլորությունները` կյանքի մայրամուտին մարդկանց սեքսուալության հետ կապված, ինչպես նաև օրինակ կհանդիսանան, որի հետ մարդիկ կկարողանան համեմատել սեփական փորձն ու ցանկությունները»,- ասել է ուսումնասիրության հեղինակ Դևիդ Լին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել