Replik.am-ը գրում է․

Անհրաժեշտության դեպքում Ֆինլանդիան պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Էրկկի Թուոմիոյան` հավելելով, որ Հելսինկին դեռ հստակ պատկեր չունի այն բանի, թե ինչ է կատարվում:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնում էր, որ Եվրոմիության անդամ երկրների ԱԳ նախարարները կարող են դիմել Եվրոհանձնաժողովին և, կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ, խնդրել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել