xw_10304851in.am-ը գրում է․

«Սև մահը» տարածվում է Մադագասկարով մեկ: Այնտեղ ժանտախտից 57 մարդ է մահացել: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թվում են 213 տեղացիներ, գրում է Vesti.ru-ն:

Չնայած այս հիվանդությունը անհետացած է համարվում, սակայն Մադագասկարում է գտնվում ժանտախտի բնական աղբյուրը: Այս տարածքում վերջին շրջանում գրանցված ջրհեղեղները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ուժեղ կատալիզատոր են հանդիսացել: Կազմակերպությունում անհանգստանում են, որ հիվանդության բռնկումը կարող է համաճարակի վերածվել, քանի որ տեղի առողջապահական համակարգը բավական թույլ է, իսկ բնակչության խտությունը մեծ է:

Այժմ կղզում տարածված է թոքային տիպի ժանտախտը: Այս հիվանդությունը չափազանց վարակիչ է, այն տարածվում է օդա-կաթիլային ճանապահով, ինչպես նաև կեղտոտ ձեռքերի և անլվա սպասքի միջոցով: Մահը կարող է վրա հասնել արդեն վարակվելուց մի քանի օր անց: Մադագասկարում, բժիշկների կարծիքով, ժանտախտի տարածողները առնետներն են եղել:

Հիվանդության տարածման սպառնալիքներից մեկն այն է, որ Մադագասկարը աշխարհի ամենառոմանտիկ անկյուններից մեկն է, որը ամբողջ աշխարհից հարյուրհազարավոր զբոսաշրջիկների է ձգում: Սակայն այժմ բոլոր բժիշկները նախազգուշացնում են, որ դեպի կղզի ճանապարհորդություններից հարկավոր է զերծ մնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել