«Ընտանիքից երկու հոգի ուղղաթիռ չի նստի». ընտանիքը հիշում է ՍերգեյինYerkir.am-ը գրում է.

12-ամյա Ալեքսանդր Սահակյանը ցույց է տալիս հոր` ռազմական օդաչու Սերգեյ Սահակյանի հետ պատրաստած ուղղաթիռների փոքր մոդելները: Ալեքսանդրը հոր գործը շարունակողն է լինելու` ցանկանում է ռազմական օդաչու դառնալ:   Ալեքսանդրի երկվորյակ եղբայրը` Արթուրը, իրավաբան է դառնալու, ասում է` օրենքներն ու ճիշտը պաշտպանող մարդ:

Տղաները հիշում են` ինչպես էր հայրը կատակներ անում, հետո ասում, որ «սրտներին մոտ չընդունեն», մեկ-մեկ էլ բարկանում էր: Հարցնում ենք` ամենաշատը ո՞ւմ վրա, մատնացույց են անում 2.5 տարեկան Խաչատուրին:   Մեծ տղաները հոր հետ մեկ անգամ ուղղաթիռով զբոսնել են: Խաչիկին ու կնոջը երբեք չի բարձրացրել երկինք: «Չգիտեմ, ինձ ասում էր` ընտանիքից երկու հոգի ուղղաթիռի մեջ չի լինում: Խաչիկին տանում էր աշխատանքի, տղաներով, ընկերներով մինչև երեկո` տուն գալը, պահում էին»,- պատմում է Սերգեյի կինը` Քրիստինե Սահակյանը: Նա խոստովանում է, որ խանդում էր օդին ու օդանավերին, իսկ Սերգեյը երբեք խանդոտ չի եղել. «Շատ լավ ամուսին էր, շատ լավ հայր: Շատ էր սիրում իր տղաներին, հպարտանում էր տղաներով: Մենք էլ միշտ իրենով ենք հպարտացել ու շարունակելու ենք հպարտանալ: ...Ծանոթացել ենք 1998 թվականին` նրա քույրիկի Տրնդեզի ժամանակ: Մեկ-երկու տարի ընկերություն ենք արել, հետո ամուսնացել ենք: Տարիները միշտ էլ քաղցր են եղել մեզ համար, էդպես օր չի եղել, որ … Չգիտեմ…»: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել