Մեր բանակը մենք ենք…Life.panorama.am-ը գրում է․

Մեր ընդհանուր տոնացույցում այնքան էլ շատ չեն տոները, որոնց կապակցությամբ բոլորը կամ շատ-շատերն են միմյանց շնորհավորում: Հայոց բանակի տոնը այդ քչերի մեջ է: Ու ժամանակի հետ ավելանում է շնորհավորողների բանակը: Մի 10, էլ չենք ասում՝ 15 տարի առաջ պատկերը բավականին տարբեր էր: Կանցնի ևս մի ինչ-որ 5-10 տարի ու, շատ հնարավոր է, որ Հունվարի 28-ը Հայաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող տոներից մեկը դառնա: Կարևորներից մեկը:

Եվ դա էլ բնական է: Տարիների հետ, երբ նկատելիորեն ավելանա տեսակարար ու նաև հասարակական կշիռը այն մարդկանց, որոնք իրենց երիտասարդության թռվռուն տարիներից երկուսն անց են կացրել համազգեստի մեջ, զինվորական ուսադիրների ներքո, սահմանային խրամատներում, աչքն ու զենքը՝ թշնամուն ուղղած:

Թերևս «գյուտ արած» չեմ լինի՝ նկատելով, որ սահմանում իրավիճակի նախընթաց լարվածության ու մեր մարտիկների անձնուրաց, նաև՝ ինքնազոհ նվիրմամբ Հայրենիքը պաշտպանելու, իրենց քաղաքացիական ու զինվորական պարտքը լիարժեք ու հստակ կատարելու մասին վկայող թարմ փաստերի խորապատկերում, այս տարի Հայոց բանակի տոնը յուրահատուկ շեշտադրում է ստացել: Դա անհնար է չտեսնել: Հասարակական գիտակցության մեջ ակնհայտորեն ավելի ու ավելի է խորանում մեր բանակի դերի, նշանակության ու կարևորության գիտակցումը:  Եվ սա՝ չնայած զանազան թերություններին, շտկման կարիք ունեցող խնդիրներին, ցավալի դեպքերին, որոնց մասին այս տոնական օրով չեմ ուզում խոսել: Այդ ամենը կա, իհարկե:

Բայց կա՛ նաև պարզ ու դժվարին կյանքով ապրող ծնողների հպարտությունը՝ Հայրենիքի սահմանը պահպանող իրենց որդիների համար: Կա նրանց ծանր, ամեն լուրի հետ սիրտը թունդ հանող և միայն աչքերում արտահայտվող սպասումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել