1725259a32982d6adb824cd7d50c4110448ab6ae695dbddd72a482b06e20fe311in.am-ը գրում է․

Գերմանիայում լեզվաբանները տարվա անգլիցիզմ են անվանել blackfacing բառը, գրում է The Local-ը: Այս բառը նշանակում է աֆրիկյան ռասային նմանվելու նպատակով դեմքի մաշկը սև ներկել:

2014 թ. բլեքֆեյսինգի շատ դեպքեր են արձանագրվել: Մաշկը սև ներկած սպիտակամորթ գերմանացիների շրջանում կան նաև ֆուտբոլային ֆանատներ և երգիչներ:

«Բելքֆեյսինքը ռասիզմ է, քանի որ հաշվի չի առնում սևամորթների իրավունքները: Մուգ մաշկը հագուստ չէ, որը սպիտակամորթը կարող է հանել կամ հագնել, երբ ցանկանա», —կարծում է լեզվաբան Անատոլի Ստեֆանովիչը:

Լեզվաբանները կարծում են, որ անգլիցիզմները վերջին շրջանում հաստատվել են գերմաներենում: Դրանցից են «ֆոտոբոմբինգը», «սեքսթինգը» և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել