Սամվել Գրիգորյանի վաղեմի երազանքն իրականություն դարձավ. նա զինվորի հայր էLife.panorama.am-ը գրում է․

Հաղորդավար-շոումեն Սամվել Գրիգորյանի վաղեմի երազանքն իրականություն դարձավ. նա արդեն զինվորի, հայրենիքի պաշտպանի հայր է: Life.panorama.am-ի զրույցում վերջինս նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե որդին որտեղ է ծառայելու: Ամեն վայրկյան սպասում են նորությունների: Սակայն նորակոչիկի հայրը և ուրախ էր, և հուզված, և հպարտ. «Որդուս տրամադրությունը շատ լավ էր, շատ բարձր: Նա միշտ երազել է ծառայել մեր բանակում, լինել հայրենիքի պաշտպան զինվոր: Կատարվեց իր երազանքը, իմը` նույնպես»:

 Նարեկ Գրիգորյանը զորակոչվեց սահմանված` 18 տարեկան հասակում: Թեև ավարտել է Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժինը, սակայն նպատակ ունի վերադառնալուց հետո շարունակել ուսումը: «Թող ավարտի ծառայությունը, այնուհետև ուսանողական կյանքը կվայելի: Կարծում եմ, հայրիկի հետքերով կշարունակի գնալ»,-նշեց շոումենը:

 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել