Պերմյակովը և՛ խմում էր, և՛ անկարգություններ թույլ տալիս. ինչ են պատմում քաղաքի բնակիչներըArmlur.am-ը գրում է․

Комсомольская Правда» թերթը զրուցել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ծնողների հետ և մանրամասներ ներկայացրել Վ. Պերմյակովի անցյալից: Բալեյ քաղաքը, որտեղ ապրել է Վ. Պերմյակովը, անվանում են «հանքագործների թաղամաս»:

Այնտեղ առաջին անգամ գտնվող մարդուն նույնիսկ կարող է թվալ, որ այն մահացող քաղաք է: Լրատվամիջոցը նշում է, որ ծնողները հոգնել էին հարցազրույցներ տալուց, սակայն հերթական զրույցից չհրաժարվեցին և որդու մասին պատմել համաձայնվեցին: 

Մանկությունը…  

– Ի՞նչ ասել մանկության մասին: Վալերին ոչնչով չի տարբերվել մյուս տղաներից: Սովորել է ինչպես բոլորը` երեքներով, չորսերով: Միշտ հարգանքով է մոտեցել մեծերին և երբեք չի հրաժարվել իր օգնությունը ցուցաբերել: 

- Նա ընկերներ ունե՞ր: 

– Իհարկե, ուներ: Այնպիսի տեղացի տղաներ, ինչպիսիք նա է: Նրանցից շատերը հիմա նույնպես ծառայության մեջ են: 

- Շատերի մոտ այն տեսակետն է, որ նա հանցագործությունը կատարել  է թմրադեղերի ազդեցության տակ: 

– Ինչպե՞ս ես կարող եմ պատասխանել այդ հարցին: Ես այնտեղ չեմ եղել: Երբ նա բանակ էր գնում, նույնիսկ ծխախոտ չէր օգտագործում: Իսկ խմիչքի հետ կապված, կարող եմ ասել, որ մենք երբեք նրան խմած վիճակում չենք տեսել: Մենք աղանդավոր չենք, մենք ուղղակի հավատում ենք Աստծուն: 

– Մենք ավետարանական հավատքի հետևորդ ենք, մենք քրիստոնյաներ ենք: Մեզ բոլորը հարգում են և աղանդավոր չեն համարում,  – խոսակցությանը միացավ Վ. Պերմյակովի մայրը` Մարիա Կուզմինիչնան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել