FotorCreatedk2

1in.am-ը գրում է

Գյումրիի ողբերգական դեպքից, հետագայում տեղի ունեցած քաղաքացիական բողոքի ալիքից հետո եկել է մի շրջան, երբ ակնհայտորեն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում այն քարոզչական ալիքը, որի նպատակն է Գյումրիում կատարված ողբերգության մեջ որևէ «երրորդ կողմի հետք» տեսնելը: Եվ այստեղ արդեն իսկ առաջին թիրախը նշմարվում է՝ Արևմուտք:

Ըստ որում` շատ հետաքրքրական է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի, այսպես ասած, նախնական հետքը, որ փորձ էր արվում ներկայացնել որպես վարկած՝ Ռուսաստանի պատասխանատվության հարցը շեղելու համար, չի գտնում լայն տարածված շարունակություն, և սա միանգամայն հասկանալի պատճառներով: Մինչ դրան անդրադառնալը, նախ հարկ է արձանագրել, թե ինչն է թիրախը «երրորդ կողմիե վրա շեղելու նպատակը:

Դրա նպատակը հասարակության բարձրացրած պահանջների վերաբերյալ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի իշխանությունների մոտ որևէ հստակ պատասխանի բացակայությունն է, նաև Գյումրիում կատարված ողբերգությունից հետո (որը հերթականն է ՌԴ ռազմակայանի գոյության ընթացքում) ռազմակայանի առկայության նպատակահարմարության վերաբերյալ հարցադրումները շեղելը, և այս ամենը մեկ խոսքով ասած՝ Ռուսաստանի պատասխանատվության և դրանից բխող գործողությունների և վերանայումների հարցի լիակատար արգելափակում և ամեն գնով արդարացում: Հենց այս նկատառումով էլ առաջին հերթին վարկածներ շրջանառեցին, որ կատարվածը կարող է լինել թուրքական կամ ադրբեջանական դիվերսիա: Սակայն այս վարկածներն արագորեն մարեցին, համենայնդեպս շարունակություն չգտան, և այսօր ալիքը տանում է դեպի արևմտյան ուղղությունը:

Պատճառն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր Ռուսաստանի դաշնակիցներն են, Ռուսաստանն այս երկրների հետ ռազմավարական հարաբերություններ է հաստատել, հսկայական տնտեսական և քաղաքական պլաններ ունի և հայերին թույլ չէր տա, որպեսզի զարգացնեն նմանօրինակ վարկածներ իր գործընկերների դեմ: Թիրախը փոխարինվեց Արևմուտքով, ինչը ոչ միայն շեղում է պատասխանատվությունը Ռուսաստանից, այլ նաև լուծում է այլ խնդիր էլ՝ Հայաստանում խորացնել հակաարևմտյան տրամադրությունները: Այս ամենը չափից դուրս թափանցիկ է չնկատելու համար: Սակայն հենց այս թափանցիկությամբ հանդերձ առնվազն տարօրինակ է չնկատել այս իրողությունից առաջացող հարցերը:

Նրանց, ում մտքում հղացել է Ռուսաստանին նման կերպով պաշտպանելու և թիրախները շեղելու գաղափարը, իսկ ամենայն հավանականությամբ այդ գաղափարը հենց Ռուսաստանում էլ հղացել է, դատելով ռուսաստանյան շրջանակներում այդ գաղափարի շրջանառության առատությունից, թվում է, որ գտել են Ռուսաստանի պաշտպանության «երկաթյա տրամաբանությունըե: Իրականում, այդ պաշտպանական գաղափարը էլ ավելի է սրում Ռուսաստանի պատասխանատվության հարցը, որովհետև ստացվում է, որ ինչ-որ երրորդ կողմ օգտագործել է ռուսական ռազմակայանը, Հայաստանի քաղաքացիների մի ամբողջ ընտանիք ոչնչացնելու համար՝ ինչ-ինչ նպատակներով: Իսկ Ռուսաստանը Հայաստանում ստանձնել է անվտանգության երաշխավորի առաքելություն և անգամ իրավական պատասխանատվություն: Ու պարզվում է, որ երաշխավորը ոչ միայն անվտանգություն երաշխավորելուն է անընդունակ, այլ նույնիսկ կարող է գործիք դառնալ վտանգավոր մտադրությունների համար, եթե ենթադրենք, որ «երրորդ կողմիե վարկածը կարող է մոտ լինել իրականությանը:

Այդ վարկածի պնդման դեպքում Ռուսաստանի հանդեպ հարցադրումները ոչ միայն չեն կարող նվազել, այլ պետք է ավելանան, բազմապատկվեն, որովհետև եթե նման մակարդակի «դիվերսիաներե կանխելուն են ռուսական կառույցները անընդունակ, ապա ինչ կարող են նրանք անել, եթե հանկարծ որևէ մեկը որոշի Հայաստանի հանդեպ անվտանգության առավել լուրջ ոտնձգություններ իրականացնել: Այսինքն` Ռուսաստանի ուղղությունից հարցերը հանելու համար հնարված գաղափար-վարկածները իրականում տրամաբանորեն պետք է ավելացնեն ու բազմապատկեն Ռուսաստանին ուղղված հարցադրումները՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման իրավա-պայմանագրային երաշխավորի: Նաև, բնականաբար, բազմապատկվում են հարցերը Հայաստանի իշխանություններին, որոնց համաձայնությամբ է Ռուսաստանը ստանձնել այդ պատասխանատվությունն ու պարտավորությունը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել