9353685621in.am-ը գրում է․

Ճապոնիան չի պատրաստվում զիջում անել ահաբեկչությանը և կշարունակի աջակցությունը միջազգային ջանքերին անվտանգության ապահովման նպատակով, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Այդ մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։

«Խոնարհում ահաբեկչության առև չի լինի, ակտիվորեն կհամագործակցենք միջազգային հանրության հետ ամբողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության ապահովման նպատակով»,- մեջբերում է «Կիոդոն» ճապոնացի նախարարի խոսքերը, որ վերջինս արտաբերել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ:

Նիստը հրավիրվել էր կեսգիշերին՝ կապված ճապոնացի 2 պատանդներից մեկի մահվան փաստի հետ։ Նրանք գերի էին վերցվել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել