39430101in.am-ը գրում է․

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել «Մուսուլման եղբայրների» 529 ակտիվիստների մեղադրական դատավճիռները և նրանց գործերը վերանայման է ուղարկել: Այս մասին գրում է TASS-ը:

Հիշեցնենք, որ 2014-ի մարտին իսլամիստների մի մեծ խումբ Էլ-Մինյա գավառի քրեական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման 2013-ի հունիսյան հեղափոխության ժամանակ բռնություն և սադրանքներ հրահրելու համար: Նրանք մասնավորապես մեղադրվել են ոստիկանական տեղամասերի վրա հարձակման և սպաների խմբի սպանության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել