Գիտնականները պարզել են ժամանակակից զույգերի` ամուսնալուծության ձգտումըLife.panorama.am-ը գրում է.

Ժամանակակից զույգերի` համատեղ կյանքի չորրորդ ու յոթերորդ տարվա ընթացքում միմյանցից բաժանվելու ձգտումը պայմանավորված է մեր նախնիների նման վարքագծով, պնդում է ամերիկացի մարդաբան Հելեն Ֆիշերը: Վերջինս նման եզրահանգման է եկել իր` «Սիրո անատոմիան.մոնոգամիայի, դավաճանության եւ ապահարզանի բնական պատմությունը»  գրքի համար նյութեր հավաքագրելիս: Գիտնականը վերլուծել է տարբեր երկրներում ապահարզանների մասին հավաքագրած տեղեկությունները եւ ուշադրության է արժանացրել այն հանգամանքը, որ չնայած ամուսնության միջին տեւողությունը յոթ տարի է կազմում, զույգերը հիմնականում բաժանվում են համատեղ կյանքի չորրորդ տարում:

Ուշագրավ է, որ նման քայլի հատկապես դիմում են հենց վերարտադրողականության համար առավել արդյունավետ տարիքում գտնվող անձինք. տղամարդիկ հարաբերությունները սովորաբար խզում են 25-29 տարեկանում, կանայք` 20-24 կամ 25-29: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել