Esem.am-ը գրում է․

2006 թվականի մայիսի 3-ի Երևան-Սոչի ողբերգական չվերթի մասին «Անավարտ թռիչք» ֆիլմինախապատմությունը ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին:  Նկարահանումներն ու մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտվել են և այն հետարտադրական փուլում է: Փետրվարի 20-ին կկայանա ֆիլմի առաջնախաղը, մինչ այդ ESem.am-ը զրուցել է ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, ով հետաքրքիր մանրամասներ է պատմել մեզ:

«Երբ սկսում էինք նկարահանումները, մի քիչ մտավախություններ կային, բայց հիմա կարող եմ ասել, որ ոչ ոքի անձնական նուրբ լարերին չենք կպչում: Ֆիլմը հարգանքի մեծ տուրք է այդ օրը զոհվածների հիշատակին: Ոմանք հարցնում են՝ չե՞ք կարծում, որ ֆիլմը գուցե ցավ պատճառի, հարազատաներին հիշեցնի ողբերգությունը: Ես կարծում եմ՝ 9, 19, թե 29 տարի անցնի, տարիները չեն փակի այդ մարդկանց ողբերգությունը: Մենք չէ, որ պետք է հիշեցնենք նրանց այդ ցավի մասին: Ավելի քան վստահ եմ, որ զոհվածներն ապրում են իրենց հարազատների սրտերում և նրանց  չեն մոռացել»,- ասաց Ելենան:  

Ֆիլմի հիմքում ընկած է սիրո իրական պատմություն: Ելենայի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ իրենք ունեն իրական հերոսուհու համաձայնությունը: «Եթե չեմ սխալվում, 5-6 հոգի, որ այդ օրը պետք է ինքնաթիռ նստեր, չի նստել: Նրանցից մեկը մեր հերոսուհին է: Մենք որոշակիորեն գեղարվեստական բնույթ ենք տվել ամեն ինչին, սակայն հիմքում նրանց սիրո պատմությունն է: Ես քասթինգն այնպես եմ արել, որ գլխավոր հերոսուհին՝ Տաթևիկ Հովակիմյանը, նման լինի իրական հերոսուհուն»,- հայտնեց ռեժիսորը:

Ելենան չցանկացավ նշել՝ ֆիլմն ավարտվո՞ւմ է «անավարտ թռիչքով», թե՞  անդրադարձ կա նաև շարունակությանը, միայն ասաց, որ ֆիլմում տրվում են որոշ պատասխաններ: «Մեր ֆիլմը  «Անավարտ թռիչք»  է կոչվում ոչ միայն բառի բուն իմաստով, այլև հոգեբանական, զգացմունքների, հույզերի առումով: Անվանումը երկակի իմաստ ունի ու հենց այդպես էլ մատուցել ենք ֆիլմը. չէ՞ որ այդ օրը 113 հոգու կյանքում ինչ-որ բաներ անավարտ մնացին, զգացմունքներ, սերեր… Ինձ համար ֆիլմն ավելի շատ անավարտ հույզերի մասին է»,- շեշտեց ռեժիսորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել