Times.am-ը գրում է․

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկություն տարածեց, որ այսօր ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է   ձեռնարկել:

«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական  ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»,-գրել էր  նա:

Times.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս ռազմական բախման ժամանակ հայ դիրքապահների կողմից ոչնչացվել է ադրբեջանցի 9 դիվերսանտ: Ի դեպ, հայ զինծառայողները  նրանց  նկատել են ժամանակին և  հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կանխել դեռ  չեզոք գոտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել