«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված». բժշկուհին հիշում է ռուս կնոջ խոսքերը Գյումրու սպանդի օրըYerkir.am-ը գրում է․

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից:

Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, որովհետև դեպք է պատահել: Զանգեցին ասացին, որ մերոնցից 6 հոգի են փախել` զինված»: Գյումրեցի բժշկուհին, բնականաբար, հատուկ ուշադրություն չի դարձնում ռուս կնոջ ասածին, սակայն, երբ ոճրագործության լուրը ցնցում է բոլորին, հիշում է կնոջ ասածները: 

«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված» նախադասությունը կնոջ գլխից դուրս չի գալիս: Դեպքից 11 օր անց, ռուս կինը կրկին այցելում է բժշկին: Եվ երբ գյումրեցի բժշկուհին հիշեցնում է ռուս կնոջ ասածները և փորձում է որևէ բան ճշտել, ռուս կինը սկսում է հակասական վարքագիծ դրսևորել` ասելով. «Բայց չէ՞ որ այդ օրը բոլորն էին այդպես խոսում իրար մեջ, որ ոչ թե մեկ հոգի է փախել ռազմաբազայից, այլ մի քանի հոգի: Իսկ հիմա ուրիշ բան են ասում, որ մեկ հոգի է եղել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել