Ահարոն Ադիբեկյան. «Հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ»168.am-ը գրում է․

«Մենք հետամուտ եղանք կոնտենտ անալիզ անել Ռուսաստանի արձագանքը ԶԼՄ-ներում ու նկատեցինք, որ այն շատ դանդաղ էր, ասես, վերևից սպասում էին մի ազդակի՝ ի՞նչպես մեկնաբանեն, ի՞նչ մեկնաբանեն: Բոլոր դեպքերում դա զուսպ էր հակահայկական, կամ հակառուսական, կամ ռուսաասիական երանգներ չկային. բավականին սառնասիրտ, ոնց որ թե դա մի սովորական հանցագործություն է:

Շարժառիթներն են մնում մեզ համար անհասկանալի և տարբեր տարբեր մեկնաբանությունների տեղ են տալիս»,- այս մասին այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպան շամանակ: Սոցիոլոգն այսօր խոսեց Գյումրու դեպքերից հետո հայ-ռուսական հարաբերությունների վաղվա մասին: Նրա կարծիքով՝ հիմա ամենևին էլ չեն վատթարանա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Նման միջադեպերն այնքանով են վնասակար, որ հիմա մի բան կասեմ, որ կարող է տեղին չի այժմ, բայց ասում են՝ կանխատեսողը սովորում է ուրիշի սխալի վրա, իսկ իրատեսը սեփականի վրա, հիմարը, նույնիսկ, սեփական սխալի վրա չի կարողանում սովորել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել