Ինչ է կատարվում օրգանիզմում սթրեսի ժամանկ. 3 փաստ ի օգուտ սթրեսիAroxj.am-ը գրում է․

Բոլորը գիտեն, որ սթրեսը վնասակար է առողջությանը, իսկ երկարատև սթրեսը, բացի հոգեբանական խնդիրներից նաև ազդում է օրգանիզմի առողջական վիճակի վրա:

Սակայն մի խումբ գիտնականների ու հոգեբանների ուսումնասիրությունները բացահայտել են, որ կարճատև սթրեսը օգտակար է առողջության համար: Նախ գիտնականները նշում են, որ սթրեսի ժամանակ սկսվում է մի շարք հորմոնների արագ արտադրություն: Այդ թվում սթրեսի ժամանակ արտադրվում է մեծ քանակությամբ կորտիզոլ ու ադրենալին:

Հենց սրանով են գիտնականներն ու հոգեբանները բացատրում են այն հանգամանքը, որ անելանելի կամ կրիտիկական իրավիճակներում մարդիկ կարողանում են անհավանական ու գերբնական բաներ անել, ինչպես օրինակ թռչել իրենց հասակից բարձր պարսպի վրայով, բարձրացնել մեծ քաշ ունեցող իրեր կամ վազել ավելի արագ, քան վազքի օլիմպիական չեմպիոնները:

Գիտնականները ավելի պարզ լեզվով ասած նշում են, որ սթրեսային վիճակում մարդու նյութափոխանակությունը այնպես է փոխվում, որ նա ավելի արագ է մտածում, ֆիզիկապես ավելի ուժեղ է դառնում և կարողանում է հաշված վայրկյանների ընթացքում կայծակնային արագությամբ լուծումներ գտնել ու ֆիզիկական անհնարին թվացող հնարքներ անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել