Life.panorama.am-ը գրում է․

Կիտրոնը կօգնի պահպանել գեղեցկությունը

Գեղեցկության պահպանման հարցում բավականին մեծ նշանակություն ունի կոսմետիկ միջոցների ընտրությունը, սակայն կանանց գերակշռող մեծամանսությունը նախընտրում է բնական միջոցներով պահպանել սեփական գեղեցկությունը և, առհասարակ, իրականացնել սեփական խնամքը:

Ներկայացնում ենք կիտրոնի օգտակար հատկությունները.

-կրկնապատկում է մաշկը փափկեցնող քսուքի արդյունավետությունը. կիտրոնի հյութի և կոկոսի յուղի  մի քանի կաթիլ ավելացրեք մաշկը խոնավեցնող քսուքի մեջ, որի արդյունքում կոկոսը ջրով կսնուցի մաշկը, իսկ կիտրոնը կմաքրի և պարզեցնի այն

-արմունկների և ծնկների մգացած երանգն է վերացնում. վերցնում եք կիտրոնը, կիսում երկու մասին և քսում արմունկների և ծնկների վրա

- պայքարում է մաշկի վրա առկա սև կետիկների դեմ. կտրատեք կիտրոնը և մաս առ մաս քամեք ձեր մաշկի վրա. չեք նկատի, թե ինչպես կանհետանան մաշկի սև կետիկները

-սպիտակեցնում է ատամները. ուտելի սոդան խառնեք կիտրոնի հյութի հետ և քսեք ձեր ատամներին, ապա ատամի խոզանակի միջոցով մաքրեք ատամները, ապա ջրով լվացեք

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել