Lurer.com–ը գրում է.

Գերմանացի լրագրող Յուրգեն Տոդենհոֆերն արևմտյան լրագրողներից առաջինն է, ում հաջողվել է ներթափանցել այն տարածք, որտեղ «Իսլամական պետություն» արմատական խամբավորումը խալիֆայություն է հռչակել: Այս մասին հայտնել է ՌԻԱ  «Նովոստին»` հղում անելով CNN հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի փոխանցմամբ` լրագրողին հաջողվել է հայտնվել հունիսին գրոհայինների կողմից գրավված տարածքներում:

Ավելի վաղ, Al Arabia հեռուստաալիքը հաղորդել է, որ ուղևորությունից առաջ 74-ամյա լրագրողը պայմանավորվել է զինյալների հետ համացանցի միջոցով իրենց կողմից գրավված տարածքներում հայտնվելու վերաբերյալ:

Գրոհայինները լրագրողին ցույց տվեցին «անչափահաս զինվորներին»: CNN-ին տված հարցազրույցի ընթացքում Տոդենհոֆերնը պատմել է, որ զինյալներից մեկը չափազանց երիտասարդ է եղել, բայց պնդում էր, որ արդեն կռվել է ԻՊ-ի կողմից:

Ուղևորության ընթացքում լրագրողը հարցազրույց է վերցրել զինյալներից, ովքեր գլխատել են գերիներին և ստրկացրել կանանց, և այցելել այն տեղական կետը, որտեղ «ծառայության են ընդունում» :

«Հիսուն նոր գրոհայիններ էին գալիս ամեն օր: Մենք հանդիպեցինք Եվրոպայից և ԱՄՆ-ից ժամանածների հետ: Նրանցից մեկը եղել է Նյու Ջերսիից: Պատկերացրեք, ինչ-որ մեկը եկել է Նյու Ջերսիից`ԻՊ-ի կողմից կռվելու համար»,- պատմել է լրագրողը։

Նրան թույլատրեցին հանդիպել գերիների հետ և ԻՊ-ի ներկայացուցչի հետ զրուցել արևմտյան լրագրողների սպանությունների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել