1in.am–ը գրում է.

331

Facebook Inc.-ին պատկանող Instargam ֆոտոսերվիսի արժեքը գնահատվել է 35 մլրդ դոլար՝ հաղորդում է Bloomberg գործակալությունը, հղում կատարելով Citigroup-ի վերլուծաբան Մարկ Մեին:

Սերվիսի արժեքի աճի գլխավոր հանգամանքներից մեկն օգտատերերի նախատեսվածից ավելի արագ ներգրավումն է և գովազդից ստացված շահույթը:

Նախնական վաճառքի ընթացքում Facebook-ի արժեթղթերի արժեքը աճել է 0,3%-ով, հասնելով մինչև 80,1 դոլարի: Տարվեսկզբից ընկերության կապիտալն ավելացել է 46%-ով, այն դեպքում, երբ Standard & Poor’s 500-ի ինդեքսն ավելացել էր 12%-ով:

Ավելի վաղ, Instagram-ի ղեկավար Քևին Սիսթրոմը հայտարարել էր, որ ծառայության օգտատերերի թիվը հասել է 300մլն-ի, ինչն ավելի շատ է, քան Twitter-ի միկրոբլոգերի թիվը: Ընդ որում, Instargam-ի օգտատերերը 1,8%-ով ավելի ակտիվ են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել