Doctors.am-ը գրում է․

ԳԱԶԱՐ -  Հարուստ է վիտամիններով, կալցիումով, երկաթով, յոդով, ֆոսֆորով, մագնեզիումով ու պղնձով Պարունակում է 70 տեսակի կենսաբանական ակտիվ նյութեր, մի շարք անօրգանական թթուներ, ինչպես նաև մեծ քանակությամբ բետակարոտին, ինչն անհրաժեշտ է հատկապես 40 տարեկանից բարձր անձանց և տեսողական համակարգի խնդիրներ ունեցողներին: Գազարի միջուկը պարունակում է ապիգենիս, որն օգնում է ամրապնդել սրտամկանը: Գազարը բնական հակաբորբոքային միջոց է, բարձրացնում է պոտենցիան, կարտրակտի ֆունկցիաները և որ ամենակարևորն է՝ իր օգտակար հատկությունները չի կորցնում անգամ եփվելուց հետո, ավելին. Եփված գազարն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան հումը, իսկ հակաօքսիդանտերը, ինչպես հայտնի է, քաղցկեղի կանխարգելման հիմնական երաշխիքն Են:

ՆՈՒՌ - Կարմիր կամ սպիտակ հատիկներով այս պտուղը հրաշալի միջոց է ավիտամինոզով և սակավարյունությամբ տառապող մարդկանց համար: Մեկ նուռը պարունակում է մեր օրգանիզմին մեկ օրում անհրաժեշտ վիտամին C-ի ողջ չափաբաժինը: Հիանալի հակաօքսիդանտ է. ըստ որոշ հետազոտողների՝ օրվա ընթացքում մեկ բաժակ նռան հյութ օգտագործողներն իրենց ապահովագրում են ուռուցքային հիվանդություններից կամ զգալիորեն դանդաղեցնում դրանց զարգացումը Շատ օգտակար է բարձր ջերմության ժամանակ, ինչպես նաև պոտենցիայի թուլացման դեպքում, ընդ որում, նռան հատիկները պետք է ուտել փոքրիկ կորիզների հետ միասին:

ԽԱՂՈՂ - Խաղողն իր վիտամինային կազմով նույնպես «աղքատ» մրգերից չէ, ավելին, այն իր քիմիական կազմով շատ մոտ է մայրական կաթի բաղադրությանը: Սպիտակ, սև, վարդագույն կամ դեղին ողկույզներում կուտակված են վիտամիններ՝ B1, B2, B6, պրովիտամին A, մի շարք շաքարներ, հատկապես՝ գլյուկոզա, ուստի սակավարյունության ժամանակ շատ տեղին է այս համեղ, հյութալի պտուղներով սնվելը: Ի դեպ. խաղողի սև և կարմիր տեսակներում արյունատար համակարգին անհրաժեշտ միկիուոարրերն ավելի շատ են: Խաղողում առկա ֆիտոցիդներն ունեն մանրէասպան ուժեղ հատկություն, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ թուլացած օրգանիզմի համար: Խաղողը կարող է օգնել կարգավորելու սրտի զարկերը. արյան ճնշման տատանումները, լավացնելու ախորժակը և հանգստացնելու լարված նյարդային համակարգը: Իր մեջ պարունակվող նյութերի շնորհիվ խաղողն օրգանիզմից դուիս է մղում միզաթթուն՝ դղանով կանխելով քարերի առաջացումն օրգանիզմում: Խաղողի շատ կիրառումը հակացուցված է շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, փորլուծության. արտահայտված ճարպակալման և աղիների բորբոքման դեպքում:

ՀՈՆ - Հոնի բուժական հատկությունները նույնպես չեն կորչում, և ձմռան ամիսներին հոնի մուրաբա վայելելով՝ կարելի է խուսափել իմունիտետի անկումից, տեսողության թուլացումից և հարբուխով հիվանդանալու վտանգից: Բանն այն է, որ հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, պեկտինային նյութեր և ֆիտոցիդներ, դաբաղանյութեր և 30-60 տոկոս վիտամին Շ: հր քիմիական բաղադրության շնորհիվ ախորժաբեր, հակատենդային. արյան ճնշումը կարգավորող և անոթային աթերոսկլերոզը կանխող բնական դեղամիջոց է: 

 

ԱՐՔԱՅԱՆԱՐԻՆՋ - Արքայանարինջը (королек) նույնպես բուժիչ է: Յոդի և երկաթի մեծ չափաքանակով աչքի ընկնող այս միրգն օգտակար է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ ունեցողների և սակավարյունությամբ տառապողների համար: Այն ունի իմունիտետն ամրապնղող հատկություն, նպաստում ե տրամադրության բարձրացմանը և ինքնազգացողության լւսվւսցմանը:Օգնում է տուբերկուլյոզի, հյուծվւսծության և զանազան բորբոքումների ժամանակ: Արքայանարինջի հյութի օգնությամբ կարելի է օրգանիզմը մաքրել տարատեսակ խարամներից, իսկ անգի նայի դեպքում հասուն միրգը դանդաղորեն ու՛ տելով՝ արյունատար անոթների պատերը և կանխարգելում աթերոսկլերոզը: Քանի որ խնձորը հարուստ է պեկտինով. Իջեցնում է նաև խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև իր մեջ առկա ֆլավոնոիդների շնորհիվ կանխում անոթային թրոմբը: Իր յուրահատուկ եթերայուղերի, հարուստ օրգանական միացությունների և ամինաթթուների օգնությամբ ունակ է օգնել գլխացավից, արյան բարձր ճնշումից, գաստրիտից, սակավարյունությունից, ավիտամինոզից և ավելորդ քաշից բողոքողներին:Հաստատված է նաև, որ խնձորն իջեցնում է բարձր ճառագայթման ազդեցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել