Araratnews.am-ը գրում է․

food-table-nor-tari2

Ամանորի հայկական ավանդական ուտեստների մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը և Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: «Ավանդական ուտեստները մեծ մասամբ պահպանվել են, որի համար շնորհակալ եմ մեր տատիկներին: Նոր տարին դիմավորել առանց տարեհացի՝ ուղղակի անկարելի է: Տարեհացը մեր ավանդական հացն է, որի մեջ պահված է մի մետաղադրամ: Ու, ըստ ավանդության, ում ընկնում էր այդ մետաղադրամը, այդ տարին հաջող էր լինելու նրա համար: Ամենահիմնական ուտեստը մեր քաշիկան է՝ հարիսայի տարատեսակ: Այն պատրաստվում է մսից և ձավարից, որը շերտերով դնում էին իրար վրա և թոնիրն են իջեցնում առանց խառնելու: Ամբողջ գիշեր եփվում է ուտեստը մարմանդ կրակի վրա: Քաշիկան խորհրդանշում է նոր տարին ամբողջությամբ անցկացնել առանց որևէ պատերազմի»,- հայտնեց Սեդրակ Մամուլյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել