Tert.am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը պետք է ավելի ուժեղացնի աշխատանքներն այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ:

Այս հարցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևորում է այն հանգամանքը, որ հարցի միջազգային ճանաչումից պետք է անցում կատարել դեպի իրավական դաշտ և իրավական տիրույթում ուծել Հայոց ցեղասպանության հարցը:

«Պետք է կյանքի կոչել «Պահանջում եմ և դատապարտում» կարգախոսը և այդ առումով ներգրավել նաև միջազգային իրավաբանների և, ստեղծելով խումբ, միջազգային դատարանում քննել Հայոց ցեղասպանության հարցը»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նա։

«Պետք է կարողանանք մեր պահանջը մոտեցնել իրականությանը միջազգային իրավունքի տեսանկյունից: Պետք է ուժեղացնենք հետազոտական աշխատանքն այս բնագավառում և համատեղ հետազոտական աշխատանքի մեջ ներգրավենք արտասահմանցի առաջատար մասնագետների: Այս առումով բավական աշխատելու տեղ ունենք»,- ավելացրել է թուրքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել