arm141917629984Araratnews.am-ը գրում է․

Երեւանի մամուլի ակումբը խորը վշտով հայտնում է սիրելի գործընկերոջ՝ Արմեն Նիկողոսյանի անժամանակ մահվան՝ մեր հոգու եւ գիտակցության համար անըմբռնելի, ծանր կորստի մասին։ Մենք միասին ենք եղել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից։ Արմենն առաջիններից մեկն էր տեղեկանում հայ լրագրության բոլոր նորությունների մասին, եւ նրա շնորհիվ դրանք տարածվում էին Երեւանի մամուլի ակումբի ինֆորմացիոն ռեսուրսներով։  Ինչպես տարիների ընկերությունն է մարդկանց դարձնում հարազատներ, այդպես էլ գործընկերները, ում հետ ամեն օր հանդիպում ես ավելի քան քսան տարի, դառնում են մտերիմներ, ովքեր երբեմն ընտանիքիդ անդամներից էլ շուտ են իմանում քո ուրախ ու տխուր պահերի մասին։

Դժվար է խոսքեր գտնել… Հոգումդ բողոք է այս կյանքի հանդեպ, որից անարդար, անսպասելի, անդառնալի հեռանում են արժանավոր, իրենց ճանաչողների համար թանկ մարդիկ…Արմեն ջան, մենք անգամ չհասցրինք այցելել քեզ, որովհետեւ դու չէիր ուզում, որ մենք քեզ տեսնենք տկարացած, առանց քո վարակիչ ժպիտի ու հիանալի կատակների… Թող Աստված քեզ իր հովանու տակ առնի եւ պահպանի քրոջդ ու մայրիկիդ, որոնց համար այսուհետ դու կդառնաս Պահապան հրեշտակ…Խորապես ցավակցում ենք Արմենի ընտանիքին, նրա հարազատներին, բարեկամներին, մեր բոլոր գործընկերներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել