Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով (Video)Slaq.am-ը գրում է․

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով: Սրա մասին են վկայում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները:

«2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ, եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-րդ կինը»,- ասում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այս թվերը գալիս են վկայելու հայ կանանց՝ սեփական առողջոււթյան նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին: «Քաղցկեղն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս բանի գիտակցմանը»,- նշում է Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել