Life.panorama.am-ը գրում է․

Եթե մեծահարուստ լինեի, Սփյուռքում գտնվող մեր բոլոր պարողներին Հայաստան կհրավիրեի. Ժակլին Սարխոշյան

Արդեն մեկ ամիս է՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանն ամուսնու՝ «Բարեկամություն»  անսամբլի փորձավար, առաջատար մենապարող Կարեն Մակինյանի հետ գործնական հրավերով գտնվում է Բեյրութում: «Մեզ հրավիրեցին դասավանդելու և բեմադրություններ պատրաստելու: Պայմանագիրը կնքել ենք 6 ամսով: Այստեղ երկու դպրոց կա, որոնցից մեկում ես եմ դասավանդում, մյուսում՝ ամուսինս: Եղեռնի 100-ամյակին նվիրված դրվագ պետք է բեմադրենք, որտեղ ելույթ եմ ունենալու աշակերտներիս հետ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց արտիստուհին:

Թեև այժմ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արձակուրդային շրջանում չէ, սակայն բարենպաստ ու արդյունավետ առաջարկը մերժելը նույնպես հեշտ բան չէ: Ինչպես մենապարուհին շեշտեց՝ որոշեցին օգտակար լինել նաև Սփյուռքում ապրող հայերին. «Գլխավոր բալետմայստերը չէր թողնում ինձ՝ ասելով, որ իրեն այդտեղ եմ անհրաժեշտ, բայց…»:

Որպես հայկական բալետի առաջնակարգ պարուհի՝ նրանից հետաքրքրվեցինք նաև, արդյո՞ք մեր բալետը ունի ապագա, տալի՞ս է նոր սերունդ և որքանո՞վ են ամուսինները գոհ իրենց մասնագիտական ընտրությունից. «Շատ եմ ցանկանում, որ մեր հայկական բալետը մեծ ապագա ունենա, հագեցած խաղացանկ: Եթե մեծահարուստ լինեի,Սփյուռքում գտնվող մեր բոլոր պարողներին Հայաստան կհրավիրեի: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլիներ: Նոր սերունդը լավն է, բայց, ցավոք, բոլորը լքում են Հայաստանը և հաջողությունների հասնում Եվրոպայում, ԱՄՆ-ում: Այստեղ լավ մասնագետի կարիք կա, ով պետք է նաև լավ ուսուցիչ և ընկեր լինի: Երեխան պետք է զգա, որ իրեն սիրում ես, անտարբեր չես»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել