Replik.am-ը գրում է․

Ինչպես հայտնում է The Sydney Morning Herald-ը, Ավստրալիայում ձերբակալվել է 37-ամյա կին, ով կասկածվում է մի քանի օր առաջ ավստրալիական Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում հայտնաբերված 8 երեխաների սպանության մեջ: Նրանք հայտնաբերել են հենց նույն տանը` պարանոցին և կրծքավանդակին հասցված դանակի հարվածի հետքերով:

Այս պահին սարսափելի հանցագործության մեջ կասկածվող կինը ոստիկանների հսկողության ներքո գտնվում է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նրան դեռ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: Նախնական տեղեկությունների համաձայն, սպանված երեխաներից 7-ը հենց այդ կնոջ երեխաներն են, իսկ մեկը` նրա ազգականը:

Նշենք, որ 18 ամսեկանից մինչև 15 տարեկան երեխաները սպանվել էին կա´մ դանակի օգնությամբ, կա´մ խեղդամահ էին արվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել