птицы11in.am-ը գրում է․

Ամերիկացի գիտնականները ուշադրություն են դարձրել մի տարօրինակ երևույթի վրա, որը նախորդել է ԱՄՆ-ի կենտրոնում և հարավարևելյան 17 նահանգներում տեղի ունեցած տորնադոյին: Աղետից երկու օր առաջ թռչունները լքել են այդ տարածքները՝ գրում է The Atlantic-ը:

Տեղական կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ, որոնք սեզոնային միգրացիայից վերադարձել էին ԱՄՆ Թենեսի նահանգ, գրեթե միանգամից հեռացել են 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Ֆլորիդա և Կուբա: Այդ ժամանակ ցիկլոնը գտնվում էր մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես պարզվել է՝ կենդանական աշխարհի այս ներկայացուցիչները հեռացել էին՝ ավելի ապահով վայրերում հանգրվանելու համար, իսկ դրանից երկու օր հետո տեղի էր ունեցել աղետը: Current Biology-ում հրապարակված հոդվածում գիտնականները այն կարծիքն են հայտնել, որ թռչունները զգում են մոտալուտ աղետները:

Ցիկլոնները աղմուկ են արձակում 20 հերցից քիչ հաճախականությամբ, որը անհասանելի է մարդկային ականջի համար: Աղմուկը տարածվում է հարյուրավոր կիլոմետրերով: Այս ձայնն էլ լսում են թռչունները, ինչը նրանց համար այդ տարածքները լքելու ազդանշան է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել