Գյուղապետարանի մոտ կրակել է համագյուղացու ուղղությամբ. Հարուցվել է քրեական գործLife.panorama.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հացավանի բնակիչ, 27-ամյա Մ.Գասպարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2014 թվականի դեկտեմբերի 19-ին՝  ժամը 23:.25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին  ահազանգ է ստացվել, որ նույն օրը, աջ կոնքազդրային հոդի շրջանի հրազենային վերք, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք ախտորոշմամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Մ.Գասպարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել