EAEBBA1E-1BAA-46A2-AA2A-B6B468019FB8_cx0_cy6_cw0_mw1024_s_n_r11in.am-ը գրում է․

Ամերիկյան Forbes ամսագրի վերջին տվյալներով՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 5.2 միլիարդ դոլար: Ըստ այդմ՝ Բիձինա Իվանիշվիլին աշխարհի միլիարդատերերի շարքում զբաղեցնում է 270-րդ տեղը. 2013-ին նա 229-րդ տեղում էր:

Հարկ է նշել, որ Forbes ամսագրի 2013թ. մարտին հրապարակած տվյալների համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը կազմել է 5.3 միլիարդ դոլար, իսկ 2012-ին՝ 6.4 միլիարդ դոլար:

Իվանիշվիլին, ինչպես նախկինում, համարվում է Վրաստանի ամենահարուստ մարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել