Esem.am-ը գրում է.

Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը երեկ նշել է 35-ամյակը, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազում անակնկալներ է ստացել: Նառային առաջինը շնորհավորել է քրոջ որդին՝ Վարդանը, ով ծառայում է Արցախի զինված ուժերում:

«Կեսգիշերին նա ինձ տորթ էր ուղարկել: Դա անչափ հուզիչ էր, չէի պատկերացնում, որ Ղարաբաղից այստեղ առաջինը նա ինձ կշնորհավորի ու նվեր կուղարկի: Ընդ որում՝ նա ուղարկել էր հենց այն տորթը, որը ես պատվիրել էի հաջորդ օրվա համար»,- ESem.am-ին ասաց Նառան ու հավելեց, որ զարմիկը կապ է հաստատել այն ընկերության հետ, որից ինքն օգտվում է ու այդպես իմացել իր պատվերի մասին:

Հաջորդը դերասանուհուն անակնկալ է մատուցել մտերիմ հարևանուհու մոսկվաբնակ ամուսինը, ով գեղեցիկ ծաղեփունջ է ուղարկել Նառային: Ավելի ուշ ծաղիկներով, փուչիկներով Նառային են միացել Սիրիայից Հայաստան եկած մյուս հարևանները, ընկերները, բարեկամները ու կեսգիշերից դերասանուհին քեֆ-ուրախության մեջ է եղել:

Կեսօրին դերասանուհուն անակնկալ է մատուցել Մոսկվայում բնակվող ընկերուհին. «Երբ Մոսկվայում էի, իր հետ մի զգեստ էի տեսել ու հավանել: Շատ գեղեցիկ տուփով հենց այդ զգեստն էր ուղարկել»:

Իր տարեդարձի օրը Նառան սովորաբար ֆոտոշարք է անցնում: Այս տարին է բացառություն չի եղել: «Պատրաստվում էի գնալ ֆոտոշարք անելու, ընկերուհիներս Ձնեմարդու հետ եկան մեր տուն ու ֆուրոր եղավ: Շատ ուրախացա, քանի որ սիրում եմ նման բաներ: Եթե մեքենա նվիրեին, այդքան չէի ուրախանա»,- ասաց դերասանուհին:

Նառան նշեց, որ ցանկություն է ունեցել երեկոն անցկացնել միայն ամուսնու՝ Հովոյի հետ՝ երևանյան ռեստորաններից մեկում, սակայն…:) «Հովոն ինձ հարցրել էր՝ ինչ նվեր ես ուզում, պատասխանել էի, որ ոչինչ, քանի որ արդեն այնքան բան է արել ինձ համար, որ էլ չգիտեմ՝ ինչ ուզեմ: Հետո մի փուչիկ էի տեսել, ասել՝ վայ ինչ լավն է… Ֆոտոշարքից հետո եկա տուն, դուռը բացեցի ու մի պահ վախեցա. 500 հատ փուչիկ եկան ինձ վրա:) Հովոն, իր ընկերն ու Սարգիս Թաշչյանը անձամբ էին փչել այդքան փուչիկը», - ոգևորությամբ պատմեց  Նառան, ով մանկուց շատ է սիրել իր տարեդարձի օրը:

Դերասանուհին նշեց, որ նվերի շնորհիվ ամբողջ գիշեր չեն կարողացել քնել, քանի որ պարբերաբար փուչիկներ են պայթել, իսկ հաջորդ օրը 10-10 հատանոց փնջեր է կազմել ու նվիրել բոլոր հարևաններին, ովքեր Նառային կնքել են «женщина-праздник» անունով: Նրա խոսքով՝ տարեդարձի կապակցությամբ իսկական իրարանցում է եղել, նույնիսկ մյուս հարևանները կարծել են, թե հարսանիք է:)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել