10374540101in.am-ը գրում է․

Բահրեյնը 45 օրում կորցրել է ավելի քան 261 միլիոն դոլար նավթի գների անկման պատճառով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բահրեյնի նավթային BAPCՕ ընկերության պաշտոնական կայքին:

Ընկերության տվյալներով՝ Բահրեյնի 2014-2015թթ. ֆինանսական տարվա բյուջեն հաշվարկվել է՝ ելնելով մեկ բարելի դիմաց 90 դոլար նավթի գնից:

Ինչպես շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Oasis Capital Bank-ի տնօրեն Ֆարիդ ալ-Մալան՝ նավթի գնի կտրուկ անկման պատճառով Բահրեյնը կհայտնվի ծանր տնտեսական վիճակում:

Ինչպես հաղորդում են Բահրեյնի ԶԼՄ-ները, միջազգային տնտեսության հարցերով փորձագետների կարծիքով՝ նավթի ներկա գների դեպքում Բահրեյնը նոր բյուջեում ստիպված կլինի կրճատել պետական սուբսիդիաները և սոցիալական ծրագրերի ծախսերը, ինչը բացասաբար կանդրադառնա պետական գերատեսչությունների դիրքերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել