Այսօր շվեյցարացի հյուրերիս հետ մեկնել էի Էջմիածին, որտեղ, բնականաբար, ցույց տվեցի Ջուղայի փրկված խաչքարերը՝ բնականաբար ներկայացնելով գերեզմանատան թշվառ պատմությունը: Մեծ հուզմունք կար նրանց մոտ, երբ պատմում էի ադրբեջանական վանդալիզմի ”ձեռքբերումների” մասին: Մի պահ անգամ, հասկացա, որ ողջ արգահատանքս դեպի էդ ազգ կոչվածը փոխանցվեց հյուրերիս, ու նրանք էլ վարակվեցին իմ հայրենասիրությամբ: Երեկօյան եկանք հյուրանոց ՝ Golden Tulip Yerevan:
Գալով տուն` իմացա Ֆրունզիկի արձանի Ոդիսականը, որը գտնվում է վերոնշյալ հյուրանոցի առջև: Հիմա չգիտեմ, ինչ եմ ասելու նրանց առավոտյան, ինչպես եմ արդարանալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել