Lurer.com-ը գրում է․

Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 19-ի համեմատ դոլարն էժանացել է 13.91 դրամով կազմելով միջինը 465 դրամ: Բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 458 է, առավելագույնը 470 դրամ:

Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 19,29 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.41 դրամով և վաճառում 576.10 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 568 դրամ է, իսկ առավելագույնը 586.50 դրամ:

Երեկվա համեմատ 0.12 դրամով նվազել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.24 դրամով և վաճառում 8.40 դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել