Արտակարգ իրավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարելArmlur.am-ը գրում է․

Այս պահին արտակարգ իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները, որոնք արդեն 1 ժամ առաջ պետք է ժամանած լինեին, ուժեղ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել: Օդանավակայանի տեղեկատուից հայտնում են, որ երկու ինքնաթիռների վառելիքն էլ դեռևս բավարար է օդում պտույտներ կատարելու և մի փոքր ավելի ուշ վայրէջքի հերթական փորձ անելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել